Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել 

 |armenpress.am|
14:19 - 31 օգոստոսի, 2020

Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել |armenpress.am|

armenpress.am: ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Վաչագան Ղազարյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն էր։ 

2020 թվականի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել