Նեթանյահուն հայտարարել է առաջիկայում «արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումների մասին» |tert.am|
14:05 - 31 օգոստոսի, 2020

Նեթանյահուն հայտարարել է առաջիկայում «արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումների մասին» |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ կնքած պատմական համաձայնագրից հետո, «արաբական և մահմեդական առաջնորդների հետ ևս մի քանի դռնփակ հանդիպումներ կանցկացվեն՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով», գրում է Fox News-ը։

Այս մեկնաբանությունը հետևել է ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանի պաշտոնական հրամանագրին, որի համաձայն օրերս չեղարկվել է Իսրայելի տնտեսական բոյկոտը և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972թ. թիվ 15 օրենքը։

Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում:

Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄԷ-ի որոշումը դռներ է բացում «Մերձավոր Արևելքի երկու առավել զարգացած տնտեսությունների միջև անխափան առևտրի, զբոսաշրջության, ներդրումների համար» և շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմին այդ պատմական գործարքում նրանց աջակցության համար:

«Մենք չէինք կարողանա այդ պատմական խաղաղությունը կնքել Էմիրությունների և այլ երկրների հետ՝ առանց Միացյալ Նահանգների՝ մեր մեծ ու հավատարիմ բարեկամի հսկայական աջակցության», - ասել է Նեթանյահուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել