armenpress.am: Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են համավարակն աարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները: Այդ մասին հայտարարել Է Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Չան Տուան Անն՝ ամփոփելով ԱՍԵԱՆ-ի երկրների Էկոնոմիկայի նախարարների՝ օգոստոսի 22-ից մինչեւ 30-ը հեռակապի ռեժիմով տեղի ունեցած 52-րդ խորհրդաժողովի արդյունքները, օգոստոսի 31-ին հաղորդել Է «Նյան զան» թերթը:

«Նախարարները համաձառնության են եկել շարունակելու այն նախաձեռնությունների եւ տնտեսական առաջնահերթությունների իրականացումը, որոնք առաջադրել Է Վիետնամը որպես այս տարի ԱՍԵԱՆ-ի նախագահ, ինչպես նաեւ նշել են կողմնորոշիչներն Ասոցիացիայի հետհամավարակային տնտեսական վերականգնման գլխավոր պլանի վերամշակման համար»,- հայտնել Է Չան Տուան Անը:

Նրա խոսքով, քննարկումները նաեւ վերաբերել են համագործակցության ընդլայնմանը դաշինքի եւ նրա հանգուցային գործընկերների միջեւ, որոնք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Բացի դրանից, կայացել են կոնսուլտացիաներ ԱՍԵԱՆ + 3 ձեւաչափով՝ Չինաստանի, Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կայացած բանակցությունների արդյունքներով նախարարներն ընդունել են տարածաշրջանային տնտեսության վրա COVID-19-ի բացասական ներգործության մեղմացման գործողությունների պլան եւ համավարակի դեմ պայքարի համար տնտեսական կապերի ամրապանդման համատեղ նախաձեռնություն: Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել Է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում Է Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները: 2020 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով անցել Է Վիետնամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: