Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ |azatutyun.am|
19:57 - 30 օգոստոսի, 2020

Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Եվրամիության (ԵՄ) դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով ոստիկանության անհամաչափ գործողությունները ընդդիմության դեմ, ինչպես նաև հորդորել «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անարդար ձերբակալված բոլոր ցուցարարներին»:

Արևմտյան գերտերություններն ընդգծում են, որ Բելառուսում ստեղծված քաղաքական ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել միայն ներազգային երկխոսության ճանապարհով, ինչը «հնարավոր կդառնա, երբ իշխանությունները կհետաքննեն չարաշահման բոլոր դեպքերն ու պատասխանատվության կենթարկեն դրանց համար մեղավոր անձանց»:

«Անմարդկային» որակելով ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ` արևմտյան երկրները իրենց համերաշխությունն են հայտնում կտտանքների ու բիրտ վերաբերմունքի զոհերին և ցավակցում զոհվածների հարազատներին:

Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, թե չի ճանաչում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ քվեարկությունը ազատ և արդար չի եղել: Դաշինքը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի մոտ երկու տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են ընտրակեղծիքներին ու ընդդիմության դեմ բռնություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել