Մինսկի կենտրոնում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև. ՕՄՕՆ-ականներն արգելափակել են ցուցարարների մի մասին |tert.am|
19:07 - 30 օգոստոսի, 2020

Մինսկի կենտրոնում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև. ՕՄՕՆ-ականներն արգելափակել են ցուցարարների մի մասին |tert.am|

tert.am: Բելառուս ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները կիրակի կրկին ցույցի են դուրս եկել Մինսկում՝ հավաքվելով Անկախության պողոտայում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ուժայիններին հրահանգվել է շարժվել դեպի ցուցարարների կողմը:

Իրավապահները նաև տեխնիկա են մոտեցրել քաղաքի կենտրոնին, ցուցարարների ուղղությամբ ջրցան մեքենաներ են տեղակայվել:

Ուժայինները շրջապատում են հավաքված մարդկանց, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում, և ձերբակալություններ կատարում: Ոստիկանները բերման են ենթարկում նաև ասֆալտին պառկող ցուցարարներին:  

Հաղորդվում է, որ Մինսկի կենտրոնում կարճատև բախում է տեղի ունեցել ցուցարարների և քաղաքացիական հագուստով ուժայինների միջև, որոնք փորձել են ձերբակալել մարդկանց:

Ցուցարարներին հաջողվել է հետ բերել ձերբակալվածներից մի քանիսին, որից հետո քաղաքացիական հագուստով իրավապահները մեքենաներով հեռացել են:

Բացի այդ, ՕՄՕՆ-ականներին հաջողվել է ցուցարարների մի մասին արգելափակել Անկախության պողոտայում. ո՛չ ուժայինները, ո՛չ ցուցարարները չեն փորձում առաջ գնալ:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել