Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
19:00 - 30 օգոստոսի, 2020

Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Քիչ առաջ Ստեփանակերտում հպարտությամբ ստորագրեցի Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Այն համատեղ աշխատանքի լայն ու բազմակողմանի գործակցություն է ենթադրում՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր, շախմատի մասսայականացմանը նպաստելու միջոցառումներ, տեղեկատվական հարթակներում աջակցություն և այլն: Երևանում և Արցախում շախմատը նոր տարածվածության, որակի ու սերնդափոխության հասցնելու գործում մենք միակամ ենք:

Շնորհակալություն եմ հայտնում Արցախի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանի պատրաստակամության համար:

Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հռչակման օրը, Երևանի և Արցախի ֆեդերացիաների միջև տեղի կունենա հատուկ մրցաշար, որի ընթացքում կխաղամ նաև ես»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել