Սիրիայի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը |tert.am|
18:53 - 30 օգոստոսի, 2020

Սիրիայի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը |tert.am|

tert.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի հաստատել է վարչապետ Հուսեյն Արնուսի ղեկավարությամբ կառավարության նոր կազմը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Ալի Աբդալա Այուբը և Վալիդ ալ-Մուալեմը պահպանել են իրենց պաշտոնները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով նախագահի գրասենյակի հայտարարությանը։ 

«Նախագահ Ասադը հրաման է արձակել Հուսեյն Արնուսի ղեկավարությամբ Սիրիայի նոր կառավարության կազմման մասին։ Գեներալ Ալի Աբդալա Այուբը նշանակվում է կառավարության փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Պարոն Վալիդ ալ-Մուալեմը՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար»,- ասվում է հրամանի տեքստում։ 

Սիրիայի կառավարության նոր կազմում ներառվել է 29 նախարար, որից 2-ը կանայք են։ 


Սիրիայի գազատարի՝ վերջերս տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետը փոխել է նավթի և էլեկտրաէներգիայի նախարարներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել