Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են առաջիկայում հանդիպել Մոսկվայում |tert.am|
18:41 - 30 օգոստոսի, 2020

Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են առաջիկայում հանդիպել Մոսկվայում |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմնավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ դեռ հստակ ամսաթիվ որոշված չէ հանդիպման համար:

«Հաստատվել է ռուս-բելառուսական դաշնակցության հետագա ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված տրամադրվածությունը»,- ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել