Մինսկում մեկնարկել է կանանց համերաշխության ցույցը |tert.am|
20:41 - 29 օգոստոսի, 2020

Մինսկում մեկնարկել է կանանց համերաշխության ցույցը |tert.am|

tert.am: Մինսկում շաբաթ երեկոյան մեկնարկել է կանանց համերաշխության ակցիան, որի մասնակիցները հավաքվել են Անկախության պողոտայի երկու կողմերում՝ Հաղթանակի հրապարակում:

Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, երթի մասնակիցները ներկայացել են սպիտակ և կարմիր հանդերձանքով, իրենց հետ բերել են նաև ծաղիկներ։

Միևնույն ժամանակ ուժայինները հատուկ տեխնիկա և մեքենաներ են մոտեցրել Հաղթանակի հրապարակին: Այնտեղ են տեղակայվել նաև ՕՄՕՆ-ի ջոկատները: Ոստիկանությունը ցուցարարներին զգուշացնում է միջոցառման անօրինականության մասին:

Հիշեցնենք, որ Բելառուսում ընդդիմության կողմնակիցների ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց համաձայն` հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել