Այսօր ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերի ընթացքում խախտումներ արձանագրվել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում. ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, ջերմաչափման և գրանցամատյանի վարման շեղումներ, փակվող աղբամանի բացակայություն:

Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ: