Երեւանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացավ |news.am|
12:21 - 29 օգոստոսի, 2020

Երեւանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացավ |news.am|

news.am: Քիչ առաջ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Այս մասին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ 41-ամյա տղաամարդն ուներ մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել