Պուտինը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կայացած է անվանել |tert.am|
10:18 - 29 օգոստոսի, 2020

Պուտինը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կայացած է անվանել |tert.am|

tert.am: Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի անոնսը ցուցադրվել է լույս շաբաթ օրը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  

«Մենք ելնում ենք նրանից, որ Բելառուսում ընտրությունները կայացել են»,- ասել է ՌԴ նախագահը հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն արդեն 6-րդ անգամ հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում՝ անվտանգության նկատառումներով: 

Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ, անգամ՝ զոհեր: Արևմտյան երկրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունը խոստացել է շարունակել ցույցերն այնքան ժամանակ, մինչև երկրում նոր ընտրություններ նշանակվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել