Եվրոպական Միությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում |tert.am|
10:07 - 29 օգոստոսի, 2020

Եվրոպական Միությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում |tert.am|

tert.am: Եվրոպական Միությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է պատրաստում, որոնց մասին քննարկումներ են լինելու սեպտեմբերի 24-ին տեղի ունենալիք ժողովի ժամանակ․ Անկարայի նկատմամբ սահմանափակող միջոցառումների փաթեթը քննարկվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում աճող ճգնաժամի հետ կապված, որի շրջանակներում թուրքական կողմը չի հրաժարվում Հունաստանի հետ հակամարտության «սադրիչ ուղուց», գրում է eadaily.com կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ պատժամիջոցները կարող են Թուրքիայի առանձին անձանց, երկրի նավերի՝ մասնավորապես եվրոպական նավահանգիստների օգտագործման վրա ազդել։ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները նշում են, որ միության երկրներն իրենց ուշադրությունը սևեռում են այն գործողությունների վրա, որոնք անօրինական են համարվում։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել