Գլխավոր շտաբի պետը հետևել է 1-ին զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին
18:13 - 28 օգոստոսի, 2020

Գլխավոր շտաբի պետը հետևել է 1-ին զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է 1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին: Այս մասին հայտնում են  Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են տեղազննման աշխատանքներ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել հետագա խնդիրների կատարման ուղղությամբ։

Զինված ուժերի 2-րդ և 4-րդ զորամիավորումներում էլ անցկացվել են հավաք-խորհրդակցություններ և հավաքներ:

2-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի շտաբերի պետերի հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ, իսկ 4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

Հավաքների անցկացման նպատակն էր մասնակիցների հրամանատարական կարողությունների ու մեթոդական պատրաստվածության, բոլոր օղակների հրամանատարների փոխգործակցության և մասնագիտական որակների կատարելագործումը։ Հավաքների ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել