Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար |armenpress.am|
17:14 - 28 օգոստոսի, 2020

Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար: Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում:

«Վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Միջազգային Կարմիր խաչը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք չեն խնայում, որպեսզի զինծառայողը վերադարձվի»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ այժմ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կպարզվի, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնել է հակառակորդի կողմում: Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել այնտեղ, պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած, որ հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն Ադրբեջանում Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունն այցելի մեր զինծառայողին: Այս պահին այդ պահանջը չի կատարվել»,- նշեց Պաշտպանության նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել