Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի․ ԱՆ խոսնակ |civilnet.am|
16:01 - 28 օգոստոսի, 2020

Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի․ ԱՆ խոսնակ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար չի դիմել․ այս մասին ասաց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը դեռևս հետևում է այն բոլոր երկրներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու, փորձարկելու փուլում են գտնվում։

«Դեռևս հստակ դիրքորոշում այդ հարցով Հայաստանը չունի»,- հավելեց խոսնակը։

Ըստ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար դիմել է 27 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը։ Ռուսաստանյան պատվաստանյութը մշակել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը, այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը, կազմված է  0,5 մլ-անոց երկու սրվակներից՝ առաջին և երկրորդ բաղադրիչներով։ Դեղը ներարկվում է միջմկանային տարբերակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել