Բելառուսը Ռուսաստանին ամենամոտ երկիրն է. Պուտին |tert.am|
17:51 - 27 օգոստոսի, 2020

Բելառուսը Ռուսաստանին ամենամոտ երկիրն է. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի հետ սերտ համագործակցային և բարեկամական կապեր ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք, անշուշտ, անտարբեր չենք այնտեղ տեղի ունեցող դեպքերի նկատմամբ։ Այն Ռուսաստանին մոտ, գուցե ամենամոտ երկիրն է և՛ էթնիկ, և՛ լեզվական, և՛ մշակութային, և՛ հոգևոր առումներով։ Մենք տասնյակ, հնարավոր է՝ հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր ուղղակի բարեկամական կապեր ունենք նրանց հետ։ Սերտ համագործակցություն ունենք արդյունաբերական ոլորտում»,-նշել է նախագահը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել