Քննչական կոմիտեի պաշտոնյան Ծաղկաձորում ապօրինի աճուրդով հող է ձեռք բերել |hetq.am|
16:56 - 27 օգոստոսի, 2020

Քննչական կոմիտեի պաշտոնյան Ծաղկաձորում ապօրինի աճուրդով հող է ձեռք բերել |hetq.am|

hetq.am: Քննչական կոմիտեի անցագրային բաժնի պետի պարտականությունները կատարող Մhեր Բադալյանը 2014 թ.-ին ապօրինի աճուրդի արդյունքում դարձել է Ծաղկաձորում 1576 քմ հողակտորի սեփականատեր։ 

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանին 2014 թ.-ի հունիսի 13-ին որոշել է համայնքին պատկանող երկու հողամաս աճուրդով վաճառել։ Հողակտորներից մեկը գտնվում է ք. Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 30/2 հասցեում և զբաղեցնում է 0.1567 հա մակերես։ Հատուկ պահպանվող, հանգստի համար նպատակային նշանակությամբ հողակտորի մեկնարկային գինը սահմանվել է կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով։ Վաճառքի հանված հողամասը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում։

 

 

2014 թվականի հոկտեմբերի 3-ին այդ հողակտորը աճուրդով վաճառվել է։ Դրանից 6 օր անց Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյաննն ընդունել է աճուրդի արձանագրությունը հաստատելու և հողամասն օտարելու որոշումը։ Պահլավունյաց փողոց թիվ 30/2 հասցե 1567 քմ մակերեսով հողամասը 7 միլիոն 443 հազար 563 դրամով օտարվել է Մհեր Բորիկի Բադալյանին։ Վերջինս Քննչական կոմիտեի անցագրային բաժնի պետի պարտականությունները կատարողն է։ Հողը ձեռք բերելուց հետո՝ 2016 թ.-ին, Բադալյանը վաճառել է այն։

Աճուրդի` ապօրինի լինելու մասին 2020 թ.-ի օգոստոսի 6-ին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեն՝ չմանրամասնելով, թե ում է օտարվել հողամասը։ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից 2014 թ.-ին Ծաղկաձորում գտնվող հողամասն աճուրդի եղանակով օտարելու գործընթացի արդյունքում աճուրդային հանձնաժողովի անդամ պաշտոնատար անձինք պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծիքներ են կատարել։

Նրանք աճուրդի անցկացման համար մասնակիցների ներկայության պատրանք են ստեղծել՝ իբրև Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասի աճուրդին մասնակցել է 2 անձ, նրանց կողմից կատարվել է հողամասի գնման սակարկություն և իբրև հողամասը ձեռք է բերել ամենաբարձր գին առաջարկած գնորդը: «Արդյունքում առանց օրինական հիմքերի, օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում, համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս»,– ասված էր ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել