Կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես ՀՀ-ի․ Արսեն Թորոսյան |armenpress.am|
14:20 - 27 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես ՀՀ-ի․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am:  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ վաղուց է հանդիպել և իր հրաժարականի մասին խոսակցություն չի ունեցել:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Թորոսյանի հրաժարականի հետ կապված խոսակցությունները, կա՞ն, արդյոք, հիմքեր, նման խոսակցություններ ունեցե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Վարչապետի հետ նույնիսկ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ հանդիպել, այնքան վաղ է եղել, հետևաբար, նման խոսակցություն չեմ ունեցել: Նման հարապարակումներ կան արդեն երկու տարի, հետևաբար, իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու: Միգուցե ոմանց դրդմամբ, միգուցե գլոբալ քաղաքական շահարկումների՝ ոչ միայն իմ անձով պայմանավորված, բայց պատաասխանները արդեն տրվել են»,- ասաց Թորոսյանը:

Հարցին, թե ինչ-որ կոշտ խոսակցություն ունեցե՞լ է ՀՀ վարչապետի հետ և, ընդհանրապես, կորոնավիրուսի վարակի շրջանակում իր աշխատանքը ինչպե՞ս է գնահատում ՀՀ վարչապետը, Թորոսյանը պատասխանեց, որ աշխատանքի գնահատականը լինում է սկսած հրապարակային նիստերից, վերջացրած առանձնազրույցներով, սակայն չի հիշում վերջին շրջանում, թե վարչապետի հետ երբ է հանդիպել:

«Ասել եմ ու էլի եմ ասելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության: Բոլոր գերատեսչությունները իրենց մասով արել են իրենց աշխատանքները և շարունակում են անել»,-ասաց Թորոսյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել