Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«2020թ-ի օգոստոսի 11-ին նամակ էինք գրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին, որով խնդրել էինք հաշվի առնելով Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների լրջությունը կազմակերպել հանդիպում մեր նախաձեռնության անդամների հետ, որի ընթացքում կքննարկվեն առաջնահերթ խնդիրներն ու կներկայացնենք դրանց լուծման ճանապարհների մեր գաղափարները։

Հիմնական թեմաները՝ մետաղական հանքահանում (մասնավորապես նաև Ամուլսար), Սևանա լճի խնդիր, Փոքր ՀԷԿ-եր, Արարատյան արտեզյան ավազան։ Եթե ժամանակ մնա՝ նաև անտառներ։

Ստացել ենք այս պատասխանը, որից պարզ է դառնում, որ արտակարգ դրության սահմանափակումները թույլ չեն տալիս 3-4 քաղաքացու հետ քննարկում կազմակերպել, ու ավելի ուշ կտեղեկացնեն, թե երբ է հնարավոր դա կազմակերպել»։