Արսեն Թորոսյանը ներկա չէ կառավարության նիստին․ պատճառը ԱԺ-ում բյուջեի քննարկումն է |factor.am|
12:02 - 27 օգոստոսի, 2020

Արսեն Թորոսյանը ներկա չէ կառավարության նիստին․ պատճառը ԱԺ-ում բյուջեի քննարկումն է |factor.am|

factor.am: Այսօր Կառավարության հեթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի արձանագրված դեպքերն ու հակահամաճարակային իրավիճակը Հայաստանում։

Նշենք, որ Կառավարության նիստերին հակահամաճարակային իրավիճակը ներկայացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս, սակայն, այսօր ներկա չէ նիստին։ Նրան փոխարինում է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին, թե որն է պատճառը, որ Կառավարության նիստին նախարարը ներկա չէ, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանեց, որ Արսեն Թորոսյանն առավոտվանից Ազգային ժողովում է, որտեղ բյուջեն է քննարկվում։ Դա է պատճառը, որ նա ներկա չէ Կառավարության նիստին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել