Զախարովան արձագանքել է Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ Արևմուտքի հայտարարություններին |tert.am|
09:40 - 27 օգոստոսի, 2020

Զախարովան արձագանքել է Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ Արևմուտքի հայտարարություններին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия 1 հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալով` անպարկեշտ է անվանել Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման վերաբերյալ արևմտյան երկրների դիրքորոշումը։

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենը հայտնել էր, որ բլոգերի դեմ մահափորձի վարկածի հաստատման դեպքում ամերիկյան կողմը միջոցներ կձեռնարկի:

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայում նման հայտարարություններին առանց զարմանքի են վերաբերվում:

«Իմ կարծիքով շատ տարօրինակ է, և նույնիսկ անպարկեշտ է հայտարարել պատժամիջոցների ու միջոցառումների մասին, երբ սեղանին փաստեր չկան»,- ասել է Զախարովան:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել