«Մենք մեծ հույսեր ենք կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ»․ Ջեյհուն Բայրամովը՝ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ |tert.am|
16:41 - 26 օգոստոսի, 2020

«Մենք մեծ հույսեր ենք կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ»․ Ջեյհուն Բայրամովը՝ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց առայժմ չի նկատվում, Բաքվում հույս ունեն, որ ՌԴ-ն իր ակտիվ դերակատարումը կունենա հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է tass.ru-ն։

«Մենք մեծ հույսեր ենք կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ։ Ցավով ստիպված եմ արձանագրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում»,- ասել է նա՝ հավելելով, որ «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսը»:

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որից հետո հրավիրվել է մամուլի ասուլիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել