Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի հարցով պատժամիջոցների ցուցակում ներառել է 118 մարդու, այդ թվում՝ Լուկաշենկոյին |tert.am|
15:38 - 26 օգոստոսի, 2020

Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի հարցով պատժամիջոցների ցուցակում ներառել է 118 մարդու, այդ թվում՝ Լուկաշենկոյին |tert.am|

tert.am: Բելառուսի հարյուրից ավելի պաշտոնյաներ, այդ թվում՝ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիտվայի կողմից ընդգրկվել են այն անձանց ցուցակում, որոնց դեմ Վիլնյուսը մտադիր է պատժամիջոցներ կիրառել: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի խորհրդական Ռասա Յակիլայտենեն, գրում է tass.ru-ն։

«Լիտվայի ԱԳՆ-ն ՆԳՆ-ին է ուղարկել թարմացված ցուցակ, որում ընդգրկված է 118 մարդ, այդ թվում՝ նախագահ Լուկաշենկոն»,- ասել է նա:

Սա բալթյան հանրապետության պատժամիջոցների ցուցակի երկրորդ տարբերակն է: Նախնական ցանկը, որում Լուկաշենկոյի հետ միասին 32 մարդ էր ընդգրկված, որոնք, Վիլնյուսի գնահատմամբ, առնչություն ունեն Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծմանը և ցուցարարների նկատմամբ ուժի չարդարացված կիրառմանը, ԱԳՆ-ն ՆԳՆ-ի հաստատմանը փոխանցել էր օգոստոսի 19-ին: Հաջորդ օրը երկրի վարչապետ Սաուլիուս Սկվերնյալիսը հայտարարել էր, որ որոշ տեխնիկական հարցերի պատճառով թարմացված ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։

Ցուցակում ընդգրկված անձանց առաջարկվում է արգելել Լիտվա մուտքը և սառեցնել նրանց ակտիվները, եթե այդպիսիք կան հանրապետության ֆինանսական հաստատություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել