Գագիկ Խաչատրյանի պաշտպանները դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին. Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |pastinfo.am|
15:01 - 26 օգոստոսի, 2020

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին. Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին, իսկ նախագահող դատավորին՝ ոչ։

Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատախազը պետք է ապահովեր մինչդատական վարույթում օրինականությունը, հարկ եղած դեպքում՝ հրաժարվեր մեղադրանքից, սակայն դատախազի պահվածքը նման հույսեր չի տալիս, ինչը բխում է վերջինիս վարքագծից՝ ամբողջ նախաքննության ընթացքում։ Մեղարդող դատախազ Սարգսյանն էլ պաշտոնապես հայտարարեց, որ որևէ կաշկանդվածություն չունի և իր աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում առաջնորդվել է միայն օրենքով և ներքին համոզմամբ։ Նրա խոսքով՝ իրենից լավ որևէ մեկը չի կարող ասել՝ ունի կաշկանդվածություն, թե ոչ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով մեղադրող դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել