Սկսվեց Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը. վերջինս չի բերվել դատարան |armtimes.com|
13:05 - 26 օգոստոսի, 2020

Սկսվեց Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը. վերջինս չի բերվել դատարան |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը:

Նիստի սկզբում դատավոր Արթուր Մկրտչյանը խնդրեց, որ օպերատորները դատական նիստը լուսաբանեն հերթափոխով, որպեսզի դահլիճում չլինեն մարդկանց կուտակումներ եւ ապահովվի սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը: Նշենք, որ համավարակով պայմանավորված՝ լրագրողների մուտքը դատական նիստերին մասամբ սահմանափակվում է, եւ եթե լրագրողը օպերատորի հետ է, ապա դահլիճ մտնել է թույլատրվում միայն օպերատորին:

Այնուհետեւ դատավորը տեղեկացրեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացվել է Գագիկ Խաչատրյանի դիմումը, որով վերջինս տեղեկացնում է, որ առողջական վատ վիճակի պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին, սակայն չի առարկում, որ այն կայանա իր պաշտպանների մասնակցությամբ:

Այս պահին քննարկվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերի լինել-չլինելու հարցը:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել