Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան |tert.am|
12:38 - 26 օգոստոսի, 2020

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան |tert.am|

tert.am: Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել, գրում է ԱՊԱ գործակալությունը։ 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի շրջանակում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին Բայրամովը հայտնել էր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Բացի այդ, Բայրամովն ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:

Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են աշնանը նման հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել