Արսեն Թորոսյանը չի պատրաստվում ներկայացնել հրաժարականի դիմում․ արձակուրդը վերջանալուց հետո նա վերադառնալու է բնականոն աշխատանքին․ ԱՆ խոսնակ
12:08 - 26 օգոստոսի, 2020

Արսեն Թորոսյանը չի պատրաստվում ներկայացնել հրաժարականի դիմում․ արձակուրդը վերջանալուց հետո նա վերադառնալու է բնականոն աշխատանքին․ ԱՆ խոսնակ

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել, և իրավիճակը լիովին վերահսկելի է: Այս մասին ասել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով նախարար Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերին։

«Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում: Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»,- հայտնել է խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել