ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Նավալնու հարցով հետաքննությանը, եթե պարզվի, որ վերջինիս թունավորելու մասին լուրերը ճիշտ են
11:04 - 26 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Նավալնու հարցով հետաքննությանը, եթե պարզվի, որ վերջինիս թունավորելու մասին լուրերը ճիշտ են

ԱՄՆ-ն խիստ մտահոգված է գերմանացի բժշկական փորձագետների նախնական զեկույցներով, ըստ որոնց՝ ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության տարածած հայտարարությունում։

«Եթե ապացուցվի, որ նախնական տվյալները ճիշտ են, ԱՄՆ սատարում է ԵՄ-ի կոչը՝ անցկացնելու համապարփակ ուսումնասիրություն, և պատրաստ է աջակցել հետաքննությանը»,- հայտնել են Պետքարտուղարությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել