Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|
10:11 - 26 օգոստոսի, 2020

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում, որովհետև առանց այդ երկխոսության հակամարտության խաղաղ կարգավորման հասնել չի ստացվի, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Զելենսկու՝ Euronews-ին տված հարցազրույցին:

Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ վերջին անգամ զրուցել է նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը: Կողմերն այդ ժամանակ քննարկել էին կրակի դադարեցման ռեժիմի պահպանն առնչվող խնդիրներ: Ըստ Զելենսկու՝ դեռևս այդ բանակցությունների արդյունքում որոշակի տեղաշարժեր կան, բայց դրանք բավարար չեն:

«Ես Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ խոսելուց չեմ վախենում: Կարծում եմ՝ դա է ճիշտը: Եթե մենք խոսելու հնարավորություն ունենք, և այդ բանակցությունների արդյունքները կարող են օգնել վերջակետ դնել պատերազմին, ապա դա պետք է արվի՝ անկախ նրանից, թե ինչպես տարբեր մարդիկ ու տարբեր շրջանակներ կարձագանքեն դրան: Եթե չերկխոսենք, չլինեն հեռախոսազանգեր անհրաժեշտության դեպքում, չի լինի խաղաղություն»,- հայտարարել է Զելենսկին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել