ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը
09:12 - 26 օգոստոսի, 2020

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու։

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել
«Էդգար Շաթիրյանի» բառերով»,- նշված է որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել