«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հայտնաբերել են 7 միավոր չպայթած զինամթերք
14:25 - 25 օգոստոսի, 2020

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հայտնաբերել են 7 միավոր չպայթած զինամթերք

2020-ի օգոստոսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։

Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից: Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ 4հատ 122 մմ տրամագծով արկ, երկու 57 մմ տրամագծով և մեկ 100 մմ տրամագծով արկ:
Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:

Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել