ԱՀԿ-ն հույս ունի՝ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ |civilnet.am|
12:11 - 25 օգոստոսի, 2020

ԱՀԿ-ն հույս ունի՝ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ |civilnet.am|

civilnet.am: Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատել է 24 միլիոնը։ Որքան արագ է տարածվում վիրուսը, այնքան ավելի է մեծանում պատվաստանյութի պահանջարկը։ Մշակման փուլում են տասնյակ հավանական պատվաստանյութեր, սակայն ոչ բոլորն են անցել անհրաժեշտ կլինիկական փորձարկումները։ Օգոստոսի 24-ին գումարված մամուլի ասուլիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը բոլոր երկրներին կոչ է արել միանալ COVAX -ին՝ ԱՀԿ-ի և գործընկեր մի շարք կազմակերպությունների համատեղ նախաձեռնությանը։

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, այդ նախաձեռնությունը թույլ է տալիս կառավարությունների ու արտադրողների հետ համատեղ հասնել նրան, որ պատվաստանյութը հասանելի լինի ինչպես հարուստ, այնպես էլ ցածր եկամուտներով  երկրներին։ Մշակման փուլում գտնվող պատվաստանյութերից կընտրվեն ամենաարդյունավետներն ու անվտանգները։ 

Մամուլի ասուլիսին Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVAX-ին մասնակցում է 172 պետություն։ 

«Վերջին հետազոտությունները վկայում են, որ ի տարբերություն պատվաստանյութի ուղղությամբ համատեղ մեխանիզմների, ինչպիսին COVAX-ն է, մրցակցությունը պատվաստանյութի համար կհանգեցնի դրա արժեքի բարձրացմանը։ Եվ քանի որ ամենամեծ դեղաչափերը կստանա միայն երկրների մի մասը, համավարակը կերկարաձգվի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ շեշտելով, որ համատեղ մեխանիզմի առավելությունն այն է, որ պատվաստանյութը բաշխվելու է՝ ըստ պահանջարկի։

Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել