civilnet.am: Լուրերը, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, չեն համապատասխանում իրականությանը․ այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները։

Օգոստոսի 24-ից լուրեր են շրջանառվում այն մասին, որ առողջապահության նախարարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։