ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար |armenpress.am|
11:33 - 25 օգոստոսի, 2020

ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսազրույց Է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացումը եւ համաձայնության են եկել ստեղծելու բոլոր պայմանները դրա իրականացման համար: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Օգոստոսի 25-ի առավոտյան ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսային բանակցություններ Է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: (…) Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթոնլորտ չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման շարունակումն առաջ տանելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթնոլորտ չին-ամերիկայն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականցումն առաջ տանելու համար»,- հայտնել Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել