Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը գերազանցել է 40-ը. ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրել
18:57 - 24 օգոստոսի, 2020

Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը գերազանցել է 40-ը. ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրել

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել թիրախային. քաղաքացիների ահազանգերի հետքերով ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերում են նաև սահմանված պահանջները հստակ գիտակցող, սակայն, այնուամենայնիվ,  խախտում կատարելուց չխուսափող կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Այսպես, օրերս ՍԱՏՄ-ն ահազանգ էր ստացել քաղաքացուց առ այն, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք, որին մասնակցելու է 120 անձ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի: Արդյունքում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն: Իրավիճակին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը՝ տնտեսավարողին ենթարկելով վարչական պատախանատվության, իսկ հարսանիքի  մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել