«Իմ քայլը» խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում հայտնել ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ․ Լիլիթ Մակունց
15:33 - 24 օգոստոսի, 2020

«Իմ քայլը» խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում հայտնել ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ․ Լիլիթ Մակունց

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր։Նախապես որոշված օրակարգ չկար։  Ընթացիկ քննարկումներ էին: Անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին, ընդհանուր արժեքային մոտեցումներ ենք քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ 

Մակունցը շեշտեց, որ ՍԴ դատավորների թեկնածուների հարցը չի քննարկվել։  Վերջինս ընդգծեց, որ խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում հայտնել ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ։ Խմբակցության ղեկավարի խոսքով պատգամավորներն իրենց կարծիքը կարտահայտեն փակ, գաղտնի քվեարկությամբ։

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք քննարկվել է կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության երկարացման հարցը, խմբակցության ղեկավարը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի թեմային անդրադարձ եղել է, իսկ արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ վերջին տեղեկությունը Տիգրան Ավինյանի հայտարարությունն է։

Հիշեցնենք, որ պարետը նշել էր, որ արտակարգ դրության ժամկետը այլևս չի երկարաձգվելու։ 

«Նիստը եղել է փակ, այդ պատճառով բոլոր մանրամասները չեմ կարող հայտնել։Հանդիպմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցության գրեթե 90 տոկոսը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից մեկը»,- եզրափակեց Մակունցը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել