Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ թռիչքային զլինավարժանքներ կանցկացնեն Հոկայդո կղզում |armenpress.am|
13:12 - 24 օգոստոսի, 2020

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ թռիչքային զլինավարժանքներ կանցկացնեն Հոկայդո կղզում |armenpress.am|

armenpress.am: Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Նշվում Է, որ զինավարժանքները տեղի կունենան Տիտոսե քաղաքի Ճապոնիայի համանուն զամաօդային կայանում եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 28-ը: Ամերիկյան զինվորական հրամանատարության տվյալներով՝ թռիչքա-մարտավարական վարժանքներին կմասնակցեն առանվազն 12 F-15 եւ F-16 կործանիչներ:

«Մենք կարծում ենք, որ այդ զինավարժանքների անցկացումն անհրաժեշտ Է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության մակարդակի բարձացման, ինչպես նաեւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,- առաջիկա զինավարժանքների առթիվ լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ Բրենդոն Մակբրայերը: Նա նաեւ ընդգծել Է, որ զինավարժանքների շրջանկում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել