Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում
09:15 - 24 օգոստոսի, 2020

Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին` ժամը 09․00-ից ժամը 17․00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի, Թեղուտ, Հաղարձին, Գոշ, Խաչարձան գյուղերի, «Թամրազյան և որդիներ», «Աստրոն», «Վահան Ալումյան» և «Մանարս» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն՝ Նոյեմբերյան քաղաքի, Դովեղ գյուղի, «Զևս», «Գազարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի (Ուրենգոյ) 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10, 12, 16, 1ա բազմաբնակարան շենքերի, Լճափնյա թաղամասի և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել