Պետքարտուղարությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա |tert.am|
22:07 - 23 օգոստոսի, 2020

Պետքարտուղարությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենն օգոստոսի 24-27-ն այցով կմեկնի Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հաղորդել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«Պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը կուղևորվի Վիլնյուս, Մոսկվա և Կիև, որպեսզի հանդիպի այդ երկրների ղեկավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ օգոստոսի 27-ին Բիգենը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ իր գործընկերների հետ:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ օգոստոսի 24-ին Լիտվայում հանդիպում է ունենալու Բիգենի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել