Բանակը մարտական պատրաստվածության բերելու` Լուկաշենկոյի հայտարարությունը սովորական ահաբեկում է, որից բելառուսները չեն վախենում. Տիխանովսկայա |tert.am|
14:48 - 23 օգոստոսի, 2020

Բանակը մարտական պատրաստվածության բերելու` Լուկաշենկոյի հայտարարությունը սովորական ահաբեկում է, որից բելառուսները չեն վախենում. Տիխանովսկայա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան վստահություն է հայտնել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ բանակը մարտական պատրաստվածության ռեժիմի բերելու Լուկաշենկոյի հայտարարությունը սովորական ահաբեկում է։ Այս մասին գրում է Delfi-ն։

«Նման քայլերի մեր ժողովուրդն արդեն սովոր է։ Դա սովորական ահաբեկում է։ Բայց բելառուսներն արդեն չեն վախենում, նրանք պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները։ Նախագահին արդեն ոչ ոք չի հավատում»,- ասել է նա։

Տիխանովսկայան համոզված է, որ զինվորականները չեն ցրելու խաղաղ ցուցարարներին, նույնիսկ նման հրահանգ ստանալու դեպքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել