Լուկաշենկոն խոստացել է պետական սահմանի խախտման դեպքում գործել առանց նախազգուշացման |shantnews.am|
10:58 - 23 օգոստոսի, 2020

Լուկաշենկոն խոստացել է պետական սահմանի խախտման դեպքում գործել առանց նախազգուշացման |shantnews.am|

shantnews.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է պետական սահմանի խախտման դեպքում գործել առանց նախազգուշացման։ Նա այդ մասին ասել է СТВ հեռուստաալիքի եթերում, փոխանցում է РИА Новости-ն։

Լուկաշենկոն այդպես է արձագանքել ՊՆ-ի հաղորդագրությանը՝ վերջերս սահմանների մոտակայքում ավելի հաճախ են թռիչքներ իրականացվում։ Գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը զեկուցել էր, որ ինքնաթիռները «մոտենում են սահմանին և հետ դառնում»։

Ավելի վաղ Լուկաշենկոն հրամայել է երկրի ԶՈՒ ղեկավարությանը գործի դնել ամենակոշտ միջոցները՝ պետության տարածքային ամբողջականության պաշտպանման համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել