Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ
21:33 - 22 օգոստոսի, 2020

Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ

Բելառուսի ժողովուրդը թույլ չի տա, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերաբերվի իրեն այնպես, ինչպես նախկինում, և վաղ թե ուշ Լուկաշենկոն ստիպված կլինի լքել իր պաշտոնը: Այս մասին այսօր «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։

Բացի այդ՝ Տիխանովսկայան նշել է, որ վերջին շրջանում նա բազմաթիվ զանգեր է ստացել միջազգային առաջնորդներից, այդ թվում ՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի: Տիխանովսկայայի խոսքով՝  նա խնդրել է իր զրուցակիցներին սատարել բելառուս ժողովրդին և հարգել Բելառուսի ինքնիշխանությունը:

Տիխանովսկայան ասել է, որ բողոքի ցույցերի ընթացքում տուժած ցուցարարների մասին լուրերը ցնցել են նրան: Անդրադառնալով Բելառուսի և այլ երկրների հարաբերությունների ապագայի հարցին՝ նա նշել է, որ այդ  ոլորտում որոշումներ պետք է կայացնի ոչ թե ինքը, այլ բելառուս ժողովուրդը:

Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում, որտեղ ստիպված է եղել ապաստանել Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, հավելել է, որ այս պահին իրեն ապահով է զգում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր հետ մի քանի թիկնապահ է շրջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել