Գործադուլի դուրս եկած լրագրողների փոխարեն կաշխատեն ռուս լրագրողները. Լուկաշենկո |hetq.am|
18:05 - 22 օգոստոսի, 2020

Գործադուլի դուրս եկած լրագրողների փոխարեն կաշխատեն ռուս լրագրողները. Լուկաշենկո |hetq.am|

hetq.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուս է հրավիրել ռուս լրագրողների, որոնք կաշխատեն Բելառուսի հեռուստառադիոընկերությունում։ Վերջինս միավորում է Բելառուսի պետական հեռուստա և ռադիոընկերությունները։

Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել է «Ձերժինսկի» գյուղատնտեսական կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նա պատմել է, որ ռուս լրագրողները ժամանել են այն բանից հետո, երբ պետական հեռուստաընկերությունների որոշ աշխատակիցներ «դուրս են թռել փողոց և սկսել մասնակցել բողոքի ցույցերին»։

«Ես խնդրել եմ ռուսներին. համենայն դեպս մեզ տվեք երկու-երեք խումբ լրագրողներ։ Նրանք առաջատար հեռուստաընկերություններից մեկի վեց կամ ինը աշխատակիցներ են»,- նշել էԼուկաշենկոն։

Նրա խոսքերով՝ ռուս լրագրողների ժամանումից առաջ, բողոքի ցույցերի որոշ մասնակիցներ որոշել են շարունակել աշխատանքը Բելառուսի հեռուստառադիոընկերությունում։ Լուկաշենկոն հավելել է, որ ռուս լրագրողները Բելառուսում իրենց աշխատանքի համար չեն վճարվում։

«Մենք ռուսներին ընդհանրապես չենք վճարում։ Լսեք, միթե ես վեց կամ ինը մարդու համար Ռուսաստանում չեմ գտնի ընկերներ, որոնք կաջակցեն այդ մարդկանց»,- նշել է նա։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել