Լուկաշենկոն հրահանգել է զինվորականներին խստորեն ապահովել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը |tert.am|
13:40 - 22 օգոստոսի, 2020

Լուկաշենկոն հրահանգել է զինվորականներին խստորեն ապահովել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունից պահանջել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Համապատասխան հայտարարությունը Բելառուսի նախագահն արել է այսօր՝ Գրոդնոյի մոտակայքում զորավարժարան այցելելով, գրում է belta.by-ն:

«Պաշտպանել նախևառաջ Բելառուսի արևմտյան մարգարիտը՝ Գրոդնոյում կենտրոնով: Ձեռնարկելով ամենակոշտ միջոցները մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկրի դեմ օգտագործում են «գունավոր հեղափոխությունների» սցենարները՝ կիրառելով արտաքին գործոնը:

«Ամեն ինչ պարզ է: Ինչպես և ենթադրել էինք, ամեն ինչ ընթանում է «գունավոր հեղափոխությունների» պլանի համաձայն»,- հայտարարել է նա:

«Իրավիճակի ինքնատիպությունն ու առանձնահատկությունն այն է, որ միացվել է արտաքին գործոնը, ինչը միշտ չէ լինում: Սովորաբար նրանք հրահրում են ներսում, տապալում գործող իշխանությանը: Սակայն քանի որ իշխանությունը տեղում է, դիմադրում է, միացրել են արտաքին գործոնը»,- հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել