ՀՌՀ-ում սկսվել է հեղինակազորման հայտերի ընդունման գործընթացը
10:10 - 22 օգոստոսի, 2020

ՀՌՀ-ում սկսվել է հեղինակազորման հայտերի ընդունման գործընթացը

Այսօր` օգոստոսի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր ինը հարց՝ «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ»«ՖՈՐՏՈՒՆԱ»«ՑԱՅԳ»«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ»«ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ»«ՇԱՐԿ»«ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի և ««ՌԱԴԻՈ  ԱՎՐՈՐԱ»  ՍՊ  ընկերության  նկատմամբ  հարուցված  վարչական  վարույթը կարճելու  մասին»  հարցի  վերաբերյալ։

Օրակարգային հարցերի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները քննարկելով «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների ներկայացված հեղինակազորման հայտերը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի դրույթներով, բավարարել են բոլոր հայտերի պահանջները և ընկերություններին հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:

Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը նշել է, որ Ընկերությունը դիմումին կից ներկայացրել է լիցենզիայի բնօրինակը (տրման ամսաթիվը՝ 05.11.2019թ., սփռման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն), հետևաբար դիմումն  ենթակա է բավարարման: Իսկ ««ՌԱԴԻՈ  ԱՎՐՈՐԱ»  ՍՊ  ընկերության  նկատմամբ  հարուցված  վարչական  վարույթը կարճելու  մասին»  հարցը ներկայացնելիս նշել՝ արարքը, որի համար Ընկերության նկատմամբ բացվել է վարույթ, համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի  60-րդ հոդվածի 18-րդ մասի  հատկանիշներին, իսկ օգոստոսի 7-ին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով վարույթի համար հիմք հանդիսացած արարքի վերաբերյալ կա այլ իրավական կարգավորում։ Հաշվի առնելով այս հանգամանքը Հանձնաժողովը որոշել է Ընկերության նկատմամբ  հարուցված վարչական վարույթը  կարճել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել