Կասեցումներ Երևանում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ
18:44 - 21 օգոստոսի, 2020

Կասեցումներ Երևանում և մշտադիտարկումներ ՀՀ ողջ տարածքում․ ԱԱՏՄ

Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:

Տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում զուգահեռ իրականացվել են նաև անակնկալ ստուգայցեր, որոնց ընթացքում հիմնականում խախտումներ չեն արձանագրվել: Տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել բանկերը, գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը։

Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների շրջանում իրականացրել են նաև լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ հանգամանալից ներկայացնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու կանոններն ու նորմերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել