ՍԴ դատավորի թեկնածության համար կառավարությունը քննարկում է ունեցել իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ |civilnet.am|
17:50 - 21 օգոստոսի, 2020

ՍԴ դատավորի թեկնածության համար կառավարությունը քննարկում է ունեցել իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ |civilnet.am|

civilnet.am: Էդգար Շաթիրյանը նախնական համաձայնություն է տվել դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կառավարության թեկնածուն: Շաթիրյանը հայտնեց, որ նախնական համաձայնություն է տվել, սակայն մինչև պաշտոնապես թեկնածության առաջադրումը նախատեսվում են հանդիպումներ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, ինչից հետո կառավարությունն իր դիրքորոշումը կհստակեցնի։ Նա չբացառեց, որ այլ թեկնածուների հետ ևս քննարկումներ եղել են։

Շաթիրյանը «Իմ քայլի» թեկնածուն էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նա ընտրվեց նոյեմբերին, առաջադրվեց նաև հանձնաժողովի նախագահի պաշտնում, սակայն հանձնաժողովի անդամների միջև տեղի ունեցած քննարկմամբ այդ պաշտոնը զբաղեցրեց Հայկուhի Հարությունյանը, որը «Լուսավոր Հայաստանի» կողմից էր առաջադրվել։ Այնուհետև Շաթիրյանը հրաժարվեց հանձնաժողովում իր պաշտոնավարումից։

40-ամյա Շաթիրյանը մինչ այդ զբաղեցրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 18-ին հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել