Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է Նավալնիի նախնական ախտորոշումը |tert.am|
15:37 - 21 օգոստոսի, 2020

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է Նավալնիի նախնական ախտորոշումը |tert.am|

tert.am: Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտնել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնական աշխատանքային ախտորոշումը հետևյալն է՝ նյութափոխանակության խանգարում, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման, հայտնում է ria.ru-ն: 

Հաղորդվում է, որ մասնագետները շարունակում են հետազոտություններ անցկացնել: Արդեն հաստատվել է, որ հիվանդի մոտ չի եղել գլխուղեղի, սրտի կաթված կամ ինֆեկցիոն ախտահարումներ, այդ թվում՝ կորոնավիրուս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել