Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը |armenpress.am|
14:28 - 21 օգոստոսի, 2020

Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո: Այդ մասին են վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS)՝ օգոստսի 21-ին հրապարակված տվյալները:

Դրանով իսկ Բրիտանիայի պետական պարտքն անցյալ ամսին առաջին անգամ գերազանցել Է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը: Վերջին 11 տարում առաջին անգամ բրիտանական տնտեսության ռեցեսիա մտնելուց հետո հարկային մուտքերի անկման եւ գործարարության օժանդակման ու սոցիալական կարիքների համար ծախսերի աճի ֆոնին հուլիսին բյուջեի պակասուրդը կազմել Է 26,7 միլիարդ ֆունտ (35 միլիարդ դոլար):

2020 – 2021 ֆինանսական տարվա (սկսվում Է ապրիլին) առաջին չորս ամսին փոխառությունների ծավալը հասել Է 150,5 միլիարդ ֆունտի (197,7 միլիարդ դոլարի): Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել Է ավելի քան 322 հազար մարդ, մահացու վախճանների թիվը հասել Է 41 403-ի: Զգուշանալով համաճարակի երկրորդ ալիքից՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արտասահմանից վարակի բերման ռիսկը նվազեցնելու համար:

Օգոստոսի 20-ին հայտարարվել Է այն երկրների եւ տարածքների ցանկի նոր ընդլայնման մասին, որոնցից ժամանելուց Միացյալ Թագավորությունում անհրաժեշտ Է երկու շաբաթ պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ: Այն համալրել են Ավստրիան, Խորվաթիան, ինչպես նաեւ Տրինիդադ եւ Տոբագո կղզի պետությունը: Ըստ որում ցանկից հանվել Է Պորտուգալիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել